Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային ոլորտում մասնագիտական եւ բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում

Նոյեմբեր 26,2025 15:18

ԱՊՀ անդամ պետությունների կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մասնագիտական եւ բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում: Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման աջակցումը: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

««Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 26-ի նիստում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի ներկայացմամբ համաձայնագրով կրթական կամ գիտական միջոցառումների կազմակերպչական ծախսերը կկատարվեն հրավիրող կառույցի կողմից:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930