«Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 2-ին հրապարակված «Ալեն Սիմոնյանը Փաշինյանի հետ ժամանել է Տեր Արամի մատուցած Սուրբ պատարագին մասնակցելու» խորագրով տեսանյութի ներքո մեկնաբանություն թողած facebook-ի օգտատեր Արթուր Սարգսյանը նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում:
«Լցնես եկեղեցի ու վառես Փաշինին ու իր բրիգադին»,- Արթուր Սարգսյանի այս գրառումն են իրավապահները համարել զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































