Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյանը Հայաստանում հրդեհները պատահական չի համարում

Նոյեմբեր 26,2025 15:36

«Երեկ ինձ ահազանգեցին, որ չորս օջախ կա․ մեկը Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր, մյուսը՝ «Լեռնային Հայաստան» հանգստյան տան վերեւի հատվածն էր, երրորդը՝ ոլորանների մոտ էր մեծ օջախ, եւ չորրորդը՝ Սեմյոնովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով երեկ Դիլիջանի հատվածում խոշոր հրդեհի մասին։

Հիշեցնենք, մի քանի օր է նաեւ Գեղարքունիքի մարզի հատվածում էին խոշոր հրդեհներ։

«Այնտեղ, որտեղ ես գիշերը եղել եմ, հաջողվել է կրակը մարել։ Առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ ՊՆ-ի ուղղաթիռներ են ներգրավել։ Գիշերը ինչ-որ մի պահի թվում էր, որ արդեն հնարավոր չի կառավարել, կրակը մեծ ուժգնությամբ մոտենում էր ներքեւի հատվածներին, բայց փրկարարների պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է»,- մանրամասներ պատմեց նա։

Խոսելով հրդեհների պատճառների մասին Գառնիկ Դանիելյանն ասաց, որ հրդեհի օջախներն իրար հետ այդքան էլ կապված չեն, իրարից բավականին հեռու են, այսինքն` տարբեր օջախներ են եղել․ «Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ չեմ ուզում հիմա գնահատականներ տալ։ Բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ՝ հաշվի առնելով այդ իրավիճակը։ Ես այս ամեն ինչը պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այն, որ հրդեհները տարբեր տեղերում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ի՞նչ է՝ պիտի պարզի քննությունը։ Թե հիմա ո՞վ է շահագրգռված եղել, ի՞նչ է եղել, ես չեմ ուզում նախնական գնահատականներ տալ, բայց վարկածներ կան, որ իրավապահ համակարգը պիտի այդ վարկածների հետեւից գնա։ Մեղավորները պիտի խիստ պատասխանատվության արժանանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930