Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուշակագույն ցուցիչով օդի պարագայում ցուցված է հակագազ հագնել, իսկ մեր երկրում պարբերաբար այս որակի օդ է. Գոհար Մելոյան

Նոյեմբեր 26,2025 16:07

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

IQAir կայքը հարթակ է, որն իրական ժամանակում տրամադրում է օդի որակի մոնիթորինգի տվյալներ

Խնդրեմ մեր երկրի պատկերը

Անգամ հրդեհներն են արտացոլված։

Պարզ. մանուշակագույն ցուցիչով օդի պարագայում ցուցված է ՀԱԿԱԳԱԶ հագնել, իսկ մեր երկրում պարբերաբար այս որակի օդ է։

Անգամ կարմիր ցուցիչի պարագայում շատ երկրներում դասերն ու աշխատանքը չեղարկվում են

Մեր ու մեր երեխաների համար սա լրջագույն առողջապահական անվտանգության խնդիր է։

Իմ միջավայրը գիտի, թե որքան մտահոգիչ է այսպիսի օդ ունենալը։ Շատ անելիքներ կան, առնվազն օդը մաքրող սարքեր ունեցեք ձեր բնակարաններում:

Սա հերթական անվտանգային տապալված բնագավառն է, որի վերաբերյալ մեր քաղաքացիները պարբերաբար բարձրաձայնում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930