Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է պետական և համայնքային հողերի օտարման պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերն աճուրդով վաճառելու մեկնարկային գինը

Նոյեմբեր 26,2025 17:56

Նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերն աճուրդով վաճառելու մեկնարկային գինը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ: Մասնավորապես, նախատեսվող փոփոխությունները վերաբերելի են պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գնի վերանայմանը, ինչպես նաեւ աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպմանը եւ անցկացմանն առնչվող  դրույթներին:

Մանրամասն ներկայացնելով առաջարկող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Արմեն Սիմոնյանը նշել է, որ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է Կառավարությունը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930