Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք Ալիեւի, Հաջիեւի թեզերը Հայաստանում վերաթողարկողներն են»․ Էդգար Էլբակյանը՝ Բաքվից վերադարձած հայաստանցի գործիչներին

Նոյեմբեր 26,2025 16:40

«2019 թվականին ես էլ եմ պատվիրակության կազմում եղել Ադրբեջանում եւ վերադառնալուց հետո հղել եմ հետեւյալ ուղերձը՝ փառք Աստծո, որ  մենք հաղթել ենք արցախյան առաջին պատերազմը, որովհետեւ եթե մենք չհաղթեինք, չունենային Արցախ, մենք այսօր աշխարհի քաղաքական քարտեզի վրա չէինք լինելու»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով հայաստանյան հասարակական կյանքի որոշ դերակատարների՝ օրերս Բաքու կատարած այցին եւ վերադառնալուց հետո նրանց բարձրաձայնած ուղերձներին:

Էդգար Էլբակյանը մեկ հստակեցում է անում՝ Ադրբեջան այցելած հայաստանցիները քաղհասարակության ներկայացուցիչներ չեն, նրանք պրոիշխանական գործիչներ են, քանի որ ուղիղ աֆիլացված են ՀՀ իշխանության հետ․ «Իրենք Ալիեւի, Հաջիեւի թեզերը Հայաստանում վերաթողարկողներն են։ Ի՞նչ է նշանակում՝ չէ-չէ Ալիեւը նման բան չի ասել»։

Ադրբեջանական գործողությունները նա որակում է՝ «ցեղասպանության անատոմիա» եւ հայտարարում, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հայերի հետ անել նույնը, ինչ գերմանացիներն արեցին հրեաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930