Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը

Նոյեմբեր 26,2025 17:50

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը: Վերջին օրերին կամավոր ներկայացված զենքի-զինամթերքի դեպքերի ընտրանին ներկայացնենք մեկ տեսաշարով:

Հոկտեմբերի 27-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերք է թողել Դավիթաշենի եկեղեցու մոտ:
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, նռնակ և այլ զինամթերք:

***

Հոկտեմբերի 31-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիրից Ծառաշեն տանող ճանապարհի աղբանոցի մոտ:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի մեկ ինքնաձիգ, որսորդական երեք հրացան, գազային մեկ ատրճանակ, պայթուցիչով չորս նռնակ, երեք ական, գնդացրի 110 ու ինքնաձիգի 107 փամփուշտ և այլ զինամթերք:

***

Նոյեմբերի 2-ին 911 զանգած քաղաքացին էլ հայտնել է, որ ինքն էլ պատերազմի մասնակից է, և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վայք քաղաքում:
Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ և ռազմամթերք։
***

Նոյեմբերի 3-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Մառի փողոցի կիսակառույց շենքի մոտ: Նոր Նորքի համայնքային բաժնի ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի մեկ ինքնաձիգ, երեք նռնակ, փամփուշտներ և Մակարով տեսակի ատրճանակ:

***

Արմավիրի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 4-ին: Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում հայտնաբերվել է Կալաշնիկովի մեկ ինքնաձիգ և 191 փամփուշտ: Նոյեմբերի 7-ին ստացված ահազանգի հետքով Արմավիրի կաթի գործարան տանող ճանապարհ մեկնած ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի մեկ ինքնաձիգ, կարճեցված փողով հրացան, երկու նռնակ, 252 փամփուշտ և այլ զինամթերք:

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին: Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930