Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվել է փրկարար. Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան

Նոյեմբեր 26,2025 19:00

Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

 

ՆԳՆ Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930