Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոֆլու, Բարխուդարլու, Քյարքի՝ իբրև ադրբեջանական բնակավայրեր գոյություն չունեն, բայց սրանք ուզում են տան»․ Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 26,2025 20:50

«Խոսում են այն մասին, որ անկլավներ կան՝ պետք է վերադարձնենք։ Հետո ասում են՝ սահմանազատում անելիս կորոշենք։ Որ դուք պիտի սահմանազատում անեք, ի՞նչ գիտեք՝ անկլավ կա։ Ո՞նց կարելի է երկրի հետ տենց խաղալ»,-«ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ այսպիսի հարցադրում արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, անդրադառնալով իշխող ուժի տարբեր գործիչների հայտարարություններին Տիգրանաշենը Ադրբեջանին տալու, փոխարենն Արծվաշենը ստանալու մասին՝ ասաց․ «Ասում են՝ սահմանազատում չարած, պիտի Քյարքին տանք։ Ասում եմ՝ 1988-ի հունվարի 12-ին ստորագրված թուղթ կա, որ Քյարքի անկլավ գոյություն չունի։ Եկել են, թուրքերն այդտեղ ապրելուց են եղել, նույնը Սոֆլուն ու Բարխուդարլուն։ Արդեն պատրաստվում են դրանք տալ։ Ասում են՝ միգուցե Արծվաշենն էլ ստանանք։ Նույն 1988-ի թղթով Արծվաշենն իրոք մերն է։ Բայց Սոֆլու, Բարխուդարլու, Քյարքի՝ իբրև ադրբեջանական բնակավայրեր գոյություն չունեն»։

Հրանտ Բագրատյանը ահազանգեց՝ եթե Քյարքիի՝ Տիգրանաշենի հատվածը տանք Ադրբեջանին, հանրապետությունը կկտրվի հարավից։

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930