Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի մասին սուր մեկնաբանության համար կապանցի կինը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

Նոյեմբեր 26,2025 21:45

Aravot.am-ի տեղեկություններով՝ Կապանի բնակչուհի Անահիտ Հակոբյանը նույնպես facebook-յան գրառման համար իրավապահների թիրախում է հայտնվել:

Նոյեմբերի 13-ին «Mamul.am» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ես չէի կարող չդիմել իրավապահներին, դիմել եմ և լավ եմ, արել, բա ի՞նչ պիտի անեի. Ալեն Սիմոնյան» խորագրով տեսանյութի տակ Հակոբյանի թողած «վիզը կտրել է պետք էդ թուրքի» մեկնաբանությունը իրավապահները դիտարկել են որպես զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Մեր տեղեկություններով՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Նույն բախտին է արժանացել նաեւ քաղաքացի Քաջիկ Մարգարյանը:  Վերջինս նոյեմբերի 13-ին  «Shabat.news» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «ՀՀ-ն չունի խաղաղության մասին գիտելիք. Փաշինյան» խորագրով տեսանյութի ներքո է մեկնաբանություն թողել ու կրկին զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար պոտենցիալ «մեղադրյալ» դիտարկվել: Այս դեպքում էլ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930