«Երբ ես ԱԺ Եվրոպական ինտեգրման, այնուհետև Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, ցանկացած նման քննարկման ժամանակ Սվիտալսկին ստեղից որևէ տեղ չէր գնում, իր հետ միասին ԵՄ բոլոր դեսպանները»,-«ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չէին մասնակցում լսումներին։
Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ 2012-ին, երբ ԵԽ-ն մշակեց և ընդունեց քաղբանտարկյալ եզրույթը, ինքն էլ է մշակել այդ կանոնները ու վստահեցրեց․ «Պնդում եմ՝ բոլոր քաղաքական հայացքներով կալանավորվածները և չկալանավորվածներ ՀՀ-ում՝ բոլոր հինգ չափորոշիչներից յուրաքանչյուրով համարվում են քաղաքական հալածյալներ։ Բնականաբար, մենք չենք տեսնելու ու լսելու նրանց ձայնը, որովհետև աշխարհաքաղաքական իրենց սոուսի մեջ ՀՀ-ում տեղի ունեցածը նրանց համար նկատելի չէ»։
Անդրադառնալով Լիդյա Մանթաշյանի հետ կատարվողին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ակնհայտ է, որ սա շատ նեղ անձնական վրիժառություն է։ Ես չգիտեմ՝ վրիժառության պատճառը, թե ինչ են գտել, բայց որ այստեղ իրավաբանություն չկա, դա ակնհայտ է։ Մտածել, որ Լիդյան կարող է լինել ահաբեկիչ, նույն բանն է, ինչ մտածել, որ Լուվրի զարդերը թալանել եմ ես»։
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































