Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 19-25-ը (2025թ.)
✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։
✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին,
◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին,
◾️ Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին,
◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։
✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
📍 Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։
Առաջիկա 5 օրերին անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, դանդաղեցնելով օդափոխանակությունը։ Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք քաղաքացիներին չայրել չոր տերևներն ու ընձյուղները, չնպաստել օդի աղտոտվածության մեծացմանը և հետևել միայն օդի աղտոտվածության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ





















































