Ազգային ժողովում «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը նշել է.
«1 ամիսը ոչինչ է այն մարդկանց համար, ովքեր ամիսներ ու տարիներ են անցկացնում բանտում, ես այստեղ եմ ասելու այն, ինչ գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են ճաղերի հետևում։ Բանտը մեզ չի կոտրում, բանտը մեզ ցույց է տալիս, թե ով ենք մենք իրականում, և ով են իրենք։ Ճաղերի հետևում ես տեսա մարդկանց, ովքեր չգիտեն, թե երբ է քննվելու իրենց գործը, համակարգ, որը պատժում է, ոչ թե հանցագործության, այլ այլակարծության համար, բայց ես տեսա նաև այդ մարդկանց մեջ արժանապատվություն, որոնցից խլել են ամեն ինչ»։


















































