Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում. ՆԳՆ

Նոյեմբեր 26,2025 23:40

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա։

Հրդեհաշիջման գործողությունները կազմակերպվում և կառավարվում են տեղում ձևավորված օպերատիվ շտաբի կողմից։ Շտաբի ղեկավարումը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Տեղում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համակարգում և իրականացնում է լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը՝  ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն և ընթացիկ զարգացումները։

Օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:

Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում։

Ցավով հայտնում ենք, որ լայնածավալ գործողությունների ընթացքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տեղի է ունեցել դժբախտ պատահար․ զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս ծառայող շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված ծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։

Նշենք, որ պարբերաբար թարմացված տեղեկատվությունը հասանելի է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական հարթակներում։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930