Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր, հատկապես նոր հայտ ներկայացրած ուժերին թվում է, որ արդեն գործող ուժերի ասպարեզից հեռանալն իրենց համար հնարավորություններ կստեղծի. Քրիստինե Վարդանյան

Նոյեմբեր 26,2025 23:45

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ամենամեծ մոլորություններից մեկը

Տարբեր, հատկապես նոր հայտ ներկայացրած ուժերին թվում է, որ արդեն գործող ուժերի ասպարեզից հեռանալն իրենց համար հնարավորություններ կստեղծի:

Աբսուրդն անգամ հասնում է այնտեղ, որ ասում են` տեսեք, փաշինյանական քարոզչությունն ինչ-որ չափով աշխատում է, որովհետև իրենց դեմ x ուժն է, ոչ թե` y-ը: Այ եթե y-ը լիներ, չէր աշխատի:

Դե սա ցանկալին իրականի տեղ ընդունելու պարզ դրսևորում է գումարած բարդ երևույթները պարզունակ լուծումներով բացատրելու հազար անգամ ձախողված փորձ:

Որովհետև այդպես ասելը հեշտ է նաև չի ենթադրում պատասխանատվություն:

Իսկ ասել, որ փաշինյանական քարոզչությունն աշխատում է, որովհետև պետական միջոցներով ստեղծել են սեփական ցանկացած (անկախ իրականության հետ կապից) նարատիվը ամեն հայի տուն հասցնելու մեխանիզմ ու դա անում են, արդեն այլ խնդիր է, որը պահանջում է ոչ թե մեղքն այս կամ այն ուժի վրա բարդել, այլ համակարգային լուծում առաջարկել` ստեղծել իշխանական համակարգին դիմագրավող այլընտրանքային համակարգ:

Իսկ իրականությանը ռեալ նայելու դեպքում բոլոր այդ մեկքայլանի լուծումներ առաջարկող ուժերը երևի պետք է շնորհակալ լինեին դաշտում արդեն գործող ու պատասխանատվությունից չխուսափած ուժերից, որոնց են բաժին հասնում քարոզչական ամենածանր հարվածները ու դրանով հենց այդ ուժերը բուֆերի դեր են կատարում բոլոր նոր ի հայտ եկած ուժերի համար:

Ու ցանկացած մեկն, ով այս պարզ իրողությունը կհասկանա, միայն կարող է ցանկանալ, որ ընդդիմադիր դաշտում հնարավորինս շատ ուժեր լինեն, ովքեր կմոբիլիզացնեն հանրային տարբեր շերտեր ու իրենց վրա վերցնելով իշխանական հարվածների ամեն մեկը մի մասը, դրանով իսկ կջլատեն իշխանության ուժերը:

Բայց դե ինչու այսքան խորանալ, եթե կարելի է պարզունակ լուծումներ առաջարկել, թող մյուսները հեռանան, որ մենք հաջողենք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930