Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը. «Փաստ»

Նոյեմբեր 27,2025 08:30

Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին:

ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ:

Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:

Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել: Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930