Լրահոս
Օրվա լրահոսը

Իր համար ձեռնտու խաղը նախկին-ներկա խաղն է, որից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 27,2025 11:32

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ քաղաքական դաշտում առաջնորդության հայտ ներկայացրած նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսում հնչած բազմաթիվ մտքերից ուզում եմ առանձնացնել հատկապես մեկը, որը ինձ համար առանձնահատուկ հետաքրքրական էր։

Նա ասուլիսում «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցին պատասխանել էր․ «Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի»։ Նա նաև նշել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չի փոխելու։ Բացի այդ, ասել էր․ «Մենք պետք է ԱՄՆ-ի պես հզոր երկրի միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին, ոչ թե մսխենք, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»։

Անկեղծ կասեմ՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ նման հստակ դիրքորոշում կարող է արտահայտել Ադրբեջանի քաղաքականությունից հասկացող մարդը։ Այն, որ Թաթոյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հասկանում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, նորություն չէ։ Բայց որպես քաղաքական հայտ ներկայացրած մարդ՝ նա շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի։

Վերջին երեք տարիներին ես համառորեն ու փաստական կերպով փորձում էի նաև ընդդիմադիր դաշտին ցույց տալ, որ պետք չի կռիվ տալ այդ պայմանագրի հետ․ դա չի ստորագրվելու, բայց իրենք անգամ նախաստորագրումից հետո են կռվում մի թղթի հետ, որը Ալիևը երբեք չի ստորագրելու։ Բավական է տեսնել Բաքվի զավթողական ծրագրերը, և միանգամից պարզ կդառնա, որ խնդիրները բոլորովին այլ դաշտում են։ Իսկ այդ թղթի դեմ անիմաստ տեղը պայքարողները պիտակավորվում են որպես «խաղաղության ընդդիմադիրներ»։

ԱՄՆ միջնորդության թեման ևս կարևոր է, և ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ ներկայիս իշխանությունը փաստացի մսխում է այս միջնորդությունը, մինչդեռ կարելի է դրանից օգուտներ քաղել։ Ինքս բազմիցս գրել եմ դրա մասին։

Թաթոյանը նաև բանավեճի հրավիրեց ներկայիս ղեկավարին։ Վստահ եմ՝ վերջինս չի գնա, քանի որ իրեն որևէ բովանդակային քննարկում պետք չէ, իր համար ձեռնտու խաղը նախկին–ներկա խաղն է, դրանից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է։ Իսկ այս խաղի շարունակությունը ամենամեծ վնասն է հասցնում Հայաստանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930