Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատված փաստ է՝ Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը. Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 27,2025 11:56

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել: Պատկերացրեք հինգ ամսից ավելի է՝ բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես խափանման միջոց: Իրապես այս գործում չկա ոչ մի տվյալ, ոչ մի հիմք՝ գործ չկա, բայց կա հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանք:

Ի դեպ, այն իբր նպատակը և այն իբր խնդիրները, որոնք կարող են լուծվել կալանքով, ամբողջությամբ կարող են լուծվել այլ խափանման միջոցներով, բայց այլևս փաստ է, այլևս տևական հաստատված փաստ է, որ Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը: Հետևաբար` կալանքը չի հանդիսանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոց, այլ որոշվում է իրավունքից դուրս ըստ քաղաքական նպատակի:

Մեր հասարակությունը մինչ օրս շոկի մեջ է, թե ոնց կարող են ոչ թե պարզապես կալանավորված, այլ տևական ժամանակով կալանավորված լինել Ազգային բարերար, սրբազաններ, ԱԺ պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը, այլ անձինք և Հայաստանում հինգ ամիս է կա կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը: Հայաստանում թեկուզ ցնցող կամ տհաճ խոսքի համար կրկին հենց կալանավորված են Նարեկն ու Վազգենը: Այսինքն` ողջամիտ հարց է առաջանում արդյոք այլ խափանման միջոցներ Հայաստանում չկա՞ն:

Պատասխանն ակնհայտ է, իհարկե կան այլ խափանման միջոցներ, սակայն քաղաքական հետապնդումը չի ընդունում այլ խափանման միջոցներ և Դատարանները չեն կարող նման դեպքերով իրենց թույլ տալ կիրառել այլ խափանման միջոց: Այդ իսկ պատճառով որևէ մի պահ պետք է չհուսահատվել, չկասկածել, որ իրավունքը նույնիսկ այս աբսուրդի, այս բռնատիրական մոտեցումների՝ պետք է գերակայող լինի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930