Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում

Նոյեմբեր 27,2025 12:22

Ucom-ը, կարևորելով տեխնոլոգիական կրթության զարգացումը, աջակցում է CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրի իրագործմանը, որի մեկնարկը տրվեց Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնությունը նպատակ ունի դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել տիեզերագիտությունն ու տիեզերական ինժեներական կրթությունը՝ «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարի իրագործման համար։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցին և Օձունի Հովհաննես Օձնեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցին հանձնել են «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ CIPR Aerospace-ի մասնագետները նախապես վերապատրաստել են դպրոցների ուսուցիչներին՝ ուսումնական փաթեթի թեմաներով։ Վերապատրաստումից հետո ուսուցիչները արդեն հնարավորություն ունեն իրական դասեր անցկացնել աշակերտների համար։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ կրթությունն ու տեխնոլոգիան միասին են ձևավորում երկրի ապագա կարողությունները։ Ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար, քանի որ տեխնոլոգիական կրթության վաղ փուլերում ձևավորվող գործնական հմտությունները դառնում են մասնագիտական առաջընթացի ամուր հիմք։ Շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք զարգացնում են նոր սերնդի տեխնոլոգիական ներուժը և ընդլայնում նրանց հնարավորությունները մարզերում ու մայրաքաղաքում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար։

«Մեր նպատակն է, որ տիեզերական կրթությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներին՝ անկախ մարզից կամ համայնքից։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև իրական ինժեներական փորձ՝ արբանյակների, վերգետնյա կայանների հաղորդակցական համակարգերի և տվյալների հավաքագրման տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ տեխնոլոգիական կրթության հանդեպ ցուցաբերված հետևողական աջակցության համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930