Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, նախնական դատալսումների փուլում վստահորդիս՝ փաստաբան Արմինե Հարությունյանի, խափանման միջոց ԿԱԼԱՆՔԸ ՓՈՓՈԽԵՑ։ Տիկին Հարությունյանը կգնա տուն:
Լիահույս ենք, որ այս վարույթով հռչակվելու է նաև Արմինե Հարությունյանի անմեղությունը»:
Հիշեցնենք՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել էր դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։


















































