Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին. Արսեն Բաբայան

Նոյեմբեր 27,2025 14:04

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։

Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրակա՞ն է, թե՞ ոչ։ Քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին, իսկ այդ ոլորտը դուրս է իմ իրավասությունների շրջանակից, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող և չեմ ցանկանում հայտնել։

Սակայն գրության մեջ առկա է մի դիտարկում, որը անմիջականորեն վերաբերում է իմ լիազորություններին, ինչին էլ անհրաժեշտ եմ համարում արձագանքել։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։

Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։

Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930