Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճի՞շտ է, որ հրահանգված է որպես կուսակցություն չգրանցել «Մեր ձեւով»-ը, քանի որ վախենում եք Սամվել Կարապետյանից»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 27,2025 15:48

«Ես հավակնում եմ լինել վարչապետի թեկնածու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ անձով չէ պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ ՔՊ կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի են ունենում բաց, թափանցիկ։ Եվ այնտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, որի ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ հարցերը լուծվում են անձնական հարթության վրա։ Ես էլ եմ պատգամավորի թեկնածու լինելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի թեկնածու։ Այդ որոշումների արդյունքները բոլորի համար թափանցիկ կլինեն, բայց, էլի եմ ասում, պրոցեսի առանցքն անձը չէ, կուսակցությունն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հրահանգված է որպես կուսակցություն չգրանցել «Մեր ձեւով» շարժումը, քանի որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես այդ կարգի հայտարարություններ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ ՀՀ-ում կան իրավական ընթացակարգեր, իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Էլի ասել եմ՝ ես վստահ եմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930