Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այսօր՝ պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ զոհերի անվանական ցուցակը. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 27,2025 17:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը եւ հետեւանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։

Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ նիկոլական ռեժիմը ե՛ւ մանիպուլացնում է, ե՛ւ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաեւ փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով եւ վերածելով լոկ վիճակագրության։

Աստված բոլոր զոհվածների հոգիներին փրկություն շնորհի։

Փառքդ շատ, հայ զինվոր։

Ոչ ոք չի մոռացվելու։

Ոչինչ չի մոռացվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930