Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ երեք մարդ է ահաբեկչության մեջ մեղադրել՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Վահագն Չախալյան

Նոյեմբեր 27,2025 17:30

Դատարանում՝ «18 արդարների» գործով այսօր քննվեց հինգ ամսից ավել կալանավորված հանրային գործիչ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հանրային մեղադրողը միջնորդեց Վահագն Չախալյանի կալանքը երկարացնել երեք ամսով։

«Ես անգամ բանտում շատ լավ նստած եմ, չհաշված՝ երեխեքիս․․․ Նիկոլը թող որոշի, իր վախերն են»,- ասաց Վահագն Չախալյանը՝ հայտարարելով, որ հինգ ամիս է՝ կալանավորված է, բայց մինչ օրս իրեն որեւէ տրամաբանական-իրավական փաստարկ չեն ներկայացրել, թե ինչի՞ համար է ձերբակալվել, ապա կալանավորվել։ Նա պնդեց, որ այս գործի հետ կապ չունի եւ առհասարակ, հինգ ամիսների ընթացքում 100 քննիչներից որեւէ մեկը որեւէ հարց իր մասին, իրեն վերաբերվող անգամ չի տվել եւ ինքն էլ ահաբեկչություն իրականացնելու նպատակ չունի, եթե ունենար՝ տասն օրվա ընթացքում կիրականացներ։ Նա հայտարարեց, որ իրեն երեք մարդ է ահաբեկչության մեջ մեղադրել՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վահագն Չախալյանը պնդեց՝ մինչ այժմ իր ունեցած տեսակետներին է մնում եւ դրանք հանցանք չեն, եթե հանցանք են, ապա ինքը նույն հանցանքը բանտում էլ է գործում։ Ասաց՝ հայրենասիրության համար եթե դատում են, ինքը պատրաստ է նստել՝ անգամ հինգ տարի, բայց տվյալ պարագայում՝ չգիտե էլմ թե ինչի՞ համար է նստած․ «Մարդամեկի վախերի՞։ Ես երջանիկ եմ, որ հալածվում եմ իմ հայրենիքի ինչ-որ բանին օգտակար լինելու համար։ Թող մեղանչեն այն մարդիկ, ովքեր այս պիղծ ռեժիմի որոշումները կյանքի են կոչում։ Մենք ազատաբերներ ենք, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատություն ենք բերելու Հայաստանի հանրապետությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նույն գործով կալանքի տակ գտնվող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հիշեցրեց՝ Վահագն Չախալյանը միակ մարդն է, ով կառավարության շենքի մոտ նստացույց էր անում Բաքվում գտնվող մեր ռազմագերիների համար։

Սակայն դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանի խափանման միջոցը չի փոխվի։ Նա կալանավորված կմնա մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930