«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպես՝
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է1 %, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1 %՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգմամբ, որը, սակայն, ունի ոչ կայուն կառուցվածք:
- Արդյունաբերության աճի տեմպը, թեև արագանում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները մնում են անկայուն: Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում: Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է4 %, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաոլորտում գրանցվել էր 4.8 % անկում: Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է՝ օգոստոսի 17.1 %-ից սեպտեմբերին հասնելով 32.4 %-ի: Իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ 77.1 %-ից դառնալով 17.0 %: Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին: Այդ պայմաններում բարձր աճերի տեմպերը կարող են երկար չպահպանվել:
- Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է7 % և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ


















































