Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ պահանջում կաթողիկոսի հրաժարականը, Արշակ սրբազանի վերաբերյալ եպիսկոպոսների պահանջագրին ծանոթ չեմ. Սերովբե սրբազան

Նոյեմբեր 27,2025 17:50

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը 24news-ի եւ news.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ չի տիրապետում իրավիճակին, չի կարող մեկնաբանել Արշակ սրբազանի ծառայությունը կասեցնելու եպիսկոպոսների հնարավոր պահանջը: Ասաց՝ ծանոթ չէ տեքստին:

Հիշեցնենք, որ եպիսկոպոսների հնարավոր պահանջագրում Սերովբե սրբազանի անունը կար, ստորագրությունը՝ ոչ: Այդ նույն պահանջագրում, ըստ հրապարակված գրության, եպիսկոպոսները պահանջում էին նաեւ Վեհափառ հայրապետի հրաժարականը:

Սերովբե սրբազանին հարց ուղղվեց՝ ինքը պահանջո՞ւմ է Վեհափառի հրաժարականը, ի պատասխան ասաց՝ ոչ:

Հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցին պառակտվե՞լ է, պատասխանեց՝ հուսամ չէ:

Նրա խոսքով՝ ինքը եպիսկոպոսների ժողովին մասնակցել է , ժողովի ընթացքում չի քննարկվել Արշակ սրբազանի ծառայությունների սառեցման հարցը, իսկ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսանյութի վերաբերյալ քննարկում է եղել Վեհափառ Հայրապետի ու հանձնախմբի անդամների միջեւ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կանոնական խախտումներով անցկացված վերջին պատարագներին, որոնց ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չի տրվել՝ Սերովբե սրբազանն ասաց՝ ճիշտ ճանապարհ չի համարում դա. «Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ կարելի է այսպիսի հարցեր լուծել»:

Սերովբե սրբազանը հույս հայտնեց, որ հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն գա Մայր Աթոռից վեհափառին հեռացնելու, ասաց՝ դա իրավական գործընթաց չէ. «Չեմ կարծում, որ դա իրավական է, ավելին ի՞նչ ասեմ»:

Անդրադառնալով կալանավորված սրբազաններին, Սերովբե սրբազանը կրկին հույս հայտնեց՝ արդարությունը կհաղթի, կպարզվի՝ կալանավորված հոգեւորականները հակաիրավական քայլ չեն արել ու ի վերջո կարդարացվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930