Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Արման Թաթոյանին երեկ ՀՀ նախկին նախագահների կողմնակիցները քարկոծում էին՝ ընդհուպ որոշ դեպքերում բացահայտ լկտիությամբ՝ նիկոլական ոճով, թե ինչու է Թաթոյանն ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական «սնուցումը» ստանում է նախկին նախագահներից, ինչով պայմանավորված՝ կարծիք է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահների մասնակցությունը կարող է կրկին վերարտադրել փաշինյանական իշխանությունը։
Թաթոյանի այս արտահայտության առերևույթ իրավաչափության պատասխանը տեսանք հենց այսօր. Նիկոլ Փաշինյանն ըստ էության մերժեց Արման Թաթոյանի՝ 2026 թվականի հունվարի 15-ին բանավեճի գալու առաջարկը, այն նույն Փաշինյանն, ով ամեն օր խոսում է նախկին նախագահների հետ հրապարակային բանավեճի պատրաստակամության մասին։
Իսկ պատճառը պարզ է, Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ, այդ բանավեճում Փաշինյանը քաղաքական դիվիդենտներ չի կարող շահել, հակառակը՝ այդ բանավեճով կարող է նվազեցնել իր քաղաքական կենսունակությունը։ Իսկ նախկին նախագահների հետ բանավեճի պարագայում նա վստահ է, որ կարող է հասարակության որոշ անդամների մոտ իր իսկ հարուցած մոլորությունը պահպանելու հարցում դարձյալ օգտագործել նախագահների կառավարման տարիների խոցելի երևույթները»։
Կարդացեք նաև


















































