Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը. Տեր Եսային՝ համացանցում հայտնված եպիսկոպոսների հայտարարության մասին

Նոյեմբեր 27,2025 19:07

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսումնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»,- Aravot.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն՝ անդրադառնալով համացանցում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով Կաթողիկոսի կողմից ստեղծված հանձնախմբի հայտարարությանը:

Տարածված հայտարարության տեքստում նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930