Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը նախաձեռնել է ոլորտային հանդիպումներ հարկ վճարողների հետ

Նոյեմբեր 27,2025 19:20

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին ոլորտային հանդիպում-քննարկումը՝ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ոլորտային հանդիպումների շարքը Կոմիտեի նոր նախաձեռնություններից է, որի առանցքում ՊԵԿ-տնտեսվարող երկխոսությունն է՝ քննարկելու համապատասխան ոլորտում առկա հարկային վարչարարական խնդիրները և կարգավորման ենթակա հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներն ու ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահն անդրադառնալով հանրային քննարկումներին՝ կարևորել է հատկապես ոլորտային հանդիպումները և գործընկերային համագործակցությունը՝ բաց ու թափանցիկ քննարկումների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձել  են ոլորտում արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը, ինչպես նաև հարկերի հաշվարկման, փաստաթղթավորման և ստվերի կրճատման հետ կապված հարցերին։ Միաժամանակ քննարկվել են ոլորտի առանձնահատկությունները, ներքին և արտաքին մրցակցային առավելությունները, օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ։ Ոսկերչության ոլորտը ներկայացնողները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով։

Ամփոփելով քննարկումը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ոլորտում առկա խնդիրների կարգավորման հիմնական ուղղությունները և նշել, որ Կոմիտեի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական երկխոսության և արդյունավետ համագործակցության ուղղությամբ։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930