Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր Վրթանես, գնա ապաշխարիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից». Ռոման Երիցյան

Նոյեմբեր 27,2025 22:55

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։

Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։

Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է։

Տեր Վրթանես, գնա ապաշխարիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից։

Հետգրություն։ Վրթանես Սրբազանը կարգալույծ արված չէ, և որքան էլ նրա արարքը տհաճ ու ցավաբեր լինի բոլորիս համար, նրա «սրբազանության» հարցը մենք չենք որոշում։ Հետևաբար նրան դիմում եմ հենց որպես Վրթանես Սրբազան։ Եկեղեցու և եկեղացական կանոնների նկատմամբ մեր հարգանքը պետք է վեր լինի էմոցիաններից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930