Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան կարելի է արցախցու վերքին ցավ պատճառել». Անաստաս Իսրայելյան

Նոյեմբեր 27,2025 23:45

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը գրում է.

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազան, ուզում եմ մի քանի բան ասել Ձեզ։

Այսօրվա Ձեր հանդիպումը ՆՓ հետ վկայեց, որ հարմարվել եք Արցախի կորստի հետ, համաձայն եք, որ նա Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել։

Ձեր ձեռքսեղմումից մարմինդ չսառսռոտվե՞ց, որի մի խզբզանքով կորցրինք մեր դրախտ Արցախը, հազարավոր ժողովրդի թողելով դրսերում  անտուն անհայրենիք։ Այն տպավորությունն է, որ դուք կանգնել եք Արցախը հանձնած դավաճանի կողքին։

Դուք լինելով Արցախի թեմի առաջնորդ փոխարեն հաճախ հավաքեք արցախցիներին  փրկության աղոթքներ անեիք, կողքները կանգնեիք մի քիչ թեթևանար տանջվող հոգիները մի կողմ եք թողել, ոնց հասկացա նաև մոռացության եք տվել, որ ցեղասպանությունից են փրկվել, որոնց ցավ ու դարդի մեջ դուք էլ ունեք ձեր բաժին մեղքը, թողել հանդիպման եք գնացել Արցախը վաճառած կապիտուլյանտի հետ, մի մարդու, ով  Արցախը հանձնեց թշնամուն, ով թուրքի լեզուն երկարեցրեց հայի վրա, ով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով  թուրքի ձեռքը սուր դրեց, որ Արցախում իրականացնի ցեղասպանություն։

Ախր ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի արցախցին այդքան դավաճանվի։

Ինչքան կարելի է արցախցու վերքին ցավ պատճառել, այն էլ արդեն եկեղեցականի կողմից։

Բայց մենք ուժեղ ենք:

Դրան էլ կդիմադրենք:

Մենակ Սուրբ հայկական Արցախի վերադարձը  իրականություն դառնա:

Հավատում եմ և պայքարելու եմ մինչև հաղթանակ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930