Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ժամանակն է, որ դուք, որպես հովիվներ, չհետևեք ժողովրդին, այլ քայլեք նրա առջևից՝ մաքուր խղճով, համարձակ խոսքով և սրտում փայփայած այն գիտակցությամբ, որ եթե եկեղեցու տունը կանգնի ամուր հիմքի վրա, կկանգնի նաև մեր պետականությունն ու մեր ապագան. Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 27,2025 23:23

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ հանձին կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է.

«Սրբազան հայրեր,

Եկեղեցու ցավերը բոլորինս են, բայց բալասանը դուք պետք է գտնեք ու գործադրեք։ Առաջին օրից հավատացել եմ, որ Հայ Եկեղեցու վերաշինության ճանապարհը պիտի անցնի պատասխանատու եպիսկոպոսների բարձր գիտակցությամբ ու համարձակ որոշումների միջով։

Արտաքին ցանկացած՝ քաղաքական, իրավական, արտաքին քաղաքական կամ «անթիլիասական» միջամտություն դատապարտված է, որովհետև դրսից երևում են միայն հետևանքները, իսկ պատճառները գիտեք միայն դուք:

Ձեզանից ոմանց հետ ուսանել եմ նույն ճեմարանում, կիսել եմ աստվածային եղբայրություն, տեսել եմ ձեզնից շատերի հավատքի ջերմությունն ու ուղիղ ընթացքը։ Հիմա հավատում եմ, որ ձեր բարձր գիտակցությամբ, մեր հազարամյա եկեղեցական ավանդության ու հայրերի ժառանգության նկատմամբ հնազանդությամբ և հայկական պետականության հանդեպ ձեր սիրով կվերցնեք այս փորձությունը որպես Աստծո նախախնամությամբ տրված քննություն, ու կանցնեք այն՝ առանց երկմտության։ Ինչպես Սուրբ Գրքում է ասվում, դատաստանը սկսվում է Աստծո տնից, և այսօր այդ ժամը եկել է մեր եկեղեցու համար․ սա խոնարհության, խոստովանության, բայց նաև վերածննդի ժամանակ է։

Քաղաքական այրերը և ամբողջ քաղաքական դասը այստեղ պետք է կանգ առնեն։ Մեր պարտականությունը մեկն է․ ամենայն զգուշավորությամբ և խոր հարգանքով աջակցել ինքնամաքրման գործընթացին, խոսել մեր ժողովրդի հոգևոր պահանջների մասին, մեր անհանգստությունն արտահայտել, մեր նշաձողը հստակ դնել։

Մենք պահանջում ենք բարեվարք հոգևորականների դաս, մաքուր ինքնաքննությամբ անցած, անձնասիրությունից զերծ, ժողովրդին և Աստծուն ծառայող քահանայություն։ Վեհափառը կթողնի Լուսավորչի գահը․ այդ պահից սկսած պետք է թողնել, որ եկեղեցականներն իրենք ստանձնեն ողջ պատասխանատվությունը, կանգնեն ճշմարտության առաջ, իրար հանդեպ և Աստծու առաջ, և առաջնորդեն մեզ բոլորիս դեպի նոր, մաքրված սկիզբ։

Հիմա ժամանակն է, որ դուք, որպես հովիվներ, չհետևեք ժողովրդին, այլ քայլեք նրա առջևից՝ մաքուր խղճով, համարձակ խոսքով և սրտում փայփայած այն գիտակցությամբ, որ եթե եկեղեցու տունը կանգնի ամուր հիմքի վրա, կկանգնի նաև մեր պետականությունն ու մեր ապագան։ Մենք մեր վստահությունն ու աջակցությունն ենք հայտնում ձեզ ձեր բարձր գիտակցությանն ու Աստծո շնորհին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930