Այս պահին վիրավորված է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ինքնասիրությունն ու կրոնական զգացումները։ Շատ կարևոր է այժմ ցուցաբերել հոգու տոկունություն, մտքի ճկունություն։ Բնականաբար պետք է խոսեմ մի շարք հոգևորականների կառավարության շենք գնալու մասին։ Նրանք գնացին հանդիպելու մի մարդու հետ, ով ամենօրյա ռեժիմով պղծում է այն մյուռոնը, որով իրենք օծվել են և ամենօրյա ռեժիմով վարկաբեկում է այն Վեհափառ Հայրապետին, ով իրենց օծել է։
Ակնհայտ էր, որ բոլորի դեմքին դրոշմված էր տրտմության ու անորոշության կնիքը։ Այդ շենքի ու դռան տեղը ավելի լավ գիտեին Գերաշնորհ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, ինչպես նաև արժանապատիվ Տեր Գարեգին քահանան, այդ դռան տեղը շատ լավ գիտեր նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու մյուս բոլոր քաղբանտարկյալները, սակայն նրանք գերադասեցին մտնել նեղ դռնով, որը դեպի փրկություն է տանում՝ համաձայն Տիրոջ պատվիրանի։
Դուք փորձում եք մտնել լայն դռնով, որը կրկին համաձայն Տիրոջ խոսքի՝ դեպի կորուստ է տանում և դա դուք շատ լավ գիտեք, բայց ընտրությունը ձերն էր։ Ի՞նչ պետք է խոսեք մի մարդու հետ, ով երկրին հակառակ կողմից է նայում և արդեն հայտարարել է, որ հոգևորականների հետ խոսելու միայն մեկ թեմա կա, այն է՝ Վեհափառի հրաժարականը։
Գնացել եք խորհրդակցելու թե ինչպե՞ս պետք է Վեհափառին գահընկեց անեք աղանդավորականների հետ։ Չգիտեմ։ Այդուհանդերձ, Աստծու կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Ես իմ խոնարհ աջակցությունն եմ հայտնում Վեհափառ Հայրապետին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր այսօր թիրախավորված են Քաղաքացիական պայմանագիր կրոնա-քաղաքական աղանդի կողմից և անկեղծորեն խղճում եմ այն սրբազաններին, ովքեր գնացել ու սեղմել են նշածս աղանդի առաջնորդի ձեռքը և փորձել մասնակից դառնալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պառակտմանը։
Կարդացեք նաև
Այդպես չեն բարեփոխում Եկեղեցին, այդպես պարզապես պառակտում են։ Եթե դա բարեփոխում լիներ, ապա ես էլ անմասն չէի մնա։ Ավելին, այդպես փոխհարաբերություններ չեն կարգավորվում։ Այո, այսօր ՔՊ կրոնա-քաղաքական աղանդը տիրապետում է վարչական ռեսուրսների և իր ենթակայության տակ են ուժային կառույցները։
Իր զորությունը հենց դա է և ոչ թե քրիստոնեական հավատքը։ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի նպատակը Եկեղեցին կառավարությանն առընթեր կրոնական վարչության վերածելն է և եթե չարիքը հաղթի, ապա դուք, սրբազան հայրեր, ժամանակի ընթացքում ընդամենը այդ վարչության աշխատակիցներն եք լինելու։ Մի՛ տրվեք սին խոստումներին ու հույսերին և խնդրում եմ դարձի եկեք քանի դեռ գնացքը չի շարժվել։ Հասկացեք վերջապես, ՔՊ-ի այդ սրբապիղծ քայլերի մղիչ ուժը քրիստոնեության հետ աղերս չունի։
Գենադի Մնացականյան
















































Ներկաներից անձամբ ճանաչում եմ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանին։ Եթե Գևորգ սրբազանն այնտեղ է, ապա այնտեղ տանող ճանապարհն ուղիղ է։ Վերջիվերջո այս տխուր խայտառակությունը պետք է սեղանի շուրջ ավարտվի։ Մեզ համար թանկ են թե’ պետությունը, և թե’ եկեղեցին։ Իսկ այդ երկուսի փրկությունը այդ երկուսի միասնության մեջ է։ Աստված օգնական, սրբազան հայրեր։
Ու նրանցից ոչ մեկը քո չափ խելք ու շրջահայացություն չուներ․․․ հա մեկ էլ ճոռամախոսություն։
Զավեն, իսկ դու նրանց խելքի ու շրջահայացության մասին ի՞նչ տեղեկություններ ունես, մի քիչ մանրամասնություններ ասա, որ մենք էլ ոգևորվենք, միգուցե մենք էլ գնանք դավադիր դառնանք, մտածենք, թե էլ ի՞նչ է հնարավոր պառակտենք ու քանդենք, պառակտվենք, քանդվենք, իրար դեմ դուրս գանք։
Ի միջի այլոց, հայոց թշնամները Հայաստանի վրա հարձակվելուց առաջ միշտ էլ փորձել են հայերի մեջ պառակտումներ մտցնեն։ Սրա մասին Խորենացու գրած պատմության մեջ շատ կա, դե նիկոլի կողմից ստեղծած 7 տարվա պատմությունն էլ ծայրից-ծայր՝ հանձնելու, պառակտելու, մեկին մյուսի դեմ հանելու պատմություններ են միայն ու մի քիչ էլ պատմություններ այն մասին, թե ով ում է դոմփել։