Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանները կգրեն՝ Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ գտնվեցին հոգևորականներ, ովքեր եկեղեցին պղծողի առաջ ծնկի եկան. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 27,2025 23:40

«Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած, հայ ժողովրդին մահ, պարտություն և ողբերգություն բերած Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ

– պատերազմից հետո գտնվեցին բանակի գեներալներ, ովքեր կանգնեցին նրա առաջ և պատվի առան,

– գտնվեցին հոգևորականներ, սրբազաններ, ովքեր եկեղեցին պղծողի և իրենց հոգևոր եղբայրներին գերի վերցնողի առաջ  ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ,

– գտնվեցին քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր համակերպվեցին, պայմանավորվեցին, վախեցան և այդպես էլ պատասխանատվություն չստանձնեցին պայքարելու,

– գտնվեցին գործիչներ, ովքեր սոցիալական ցանցերից այդպես էլ դուրս չեկան կամ գլխավոր թիրախին թողնելով` հին ու նոր արեցին,

– գտնվեցին հայ գործարարներ, ովքեր ֆինանսավորեցին դավաճանին իր հակահայ ծրագրերը իրականացնելու համար,

-գտնվեցին քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր բութ գործիք դարձան ազգակործանի ձեռքին  նրա իշխանությունը պահելու համար։

Բայց նաև կգրեն, որ այս ամենը ուներ նաև դրական ազդեցություն. սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չորից տարբերակելու հնարավորություն էր։

Կգրեն, որ վերը նշված մարդկանց կողքին կային արժանապատիվ  հոգևորականներ, գործարարներ, ազգային գործիչներ, զինվորականներ, դատավորներ, պարզապես ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր զրկանքների, բանտարկությունների գնով պայքարեցին և չհանձնվեցին:

Եվ այս ամոթալի շրջանը երկար չտևեց. Եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին, կազմակերպեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով հայրենիքը դավաճաններից և գործակալներից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930