Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե մի քիչ սպասեք: Մարդ ես՝ գնացել են համոզեն, որ չի կարելի խառնվել Եկեղեցու ներքին գործերին». Բաբկեն Պիպոյան

Նոյեմբեր 27,2025 23:50

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամենևին ինձ իրավունք չվերապահելով լծվել եկեղեցականների պաշտպանությանը կամ նրանց հանդիպմանը մասնակցելու քննադատության, միևնույն ժամանակ չեմ կարող չնկատել, որ մինչև չիմանամ, թե ինչու էին հանդիպել, անգամ մտովի չեմ իմանա՝ լուռ ցավ ապրե՞մ, թե՞ ոգևորություն:

Գոնե մի քիչ սպասեք: Մարդ ես՝ գնացել են համոզեն, որ չի կարելի խառնվել Եկեղեցու ներքին գործերին ու, եթե անելու բան էլ կա, իրենք ամենը տեսնում են, գիտեն ու առանց միջնորդությունների էլ կանեն:

Ի վերջո, ֆբ գրառումներն ու դատապարտումները տեսել ենք, թե ինչպիսի արդյունք են տալիս՝ շտապելու կարիք չունեք, իսկ այսօր ասված ամեն թթու խոսք վաղը կարող է շահառու կողմի կողմից շահարկվել ու հակադարձվել. «դուք սկսեցիք թվարկել, թե ինչ խնդիրներ կային, բա ինչու՞ մենք չխոսեինք ու չզբաղվեինք»:

Ի դեպ, ես չեմ մոռացել, թե ինչպես էր Վեհափառը հայրաբար ու եղբայրաբար պաշտպանում շատ հոգևորականների հանրային քննադատությունից ու մանրամասն ներկայացնում, որ, իհարկե, մեքենան ունեցել է, բայց դա նվեր է եղել, որը հետո չի ծառայել անձնական կարիքների համար: Եթե ես հիշում եմ, ապա չեմ կարծում, որ հոգևորականը մոռացած լինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930