Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողին ծեծած և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. դատարանը մերժել է երկարաձգել կալանքը

Նոյեմբեր 28,2025 11:53

Factor. Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ Ինչպես FactorTV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։

Հաշվի առնելով խափանման միջոցների երկաձգելու մասին տեղեկությունը, ստացվում է՝ դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, որը, սակայն, միայն երեկ է հայտնի դարձել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930