Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա-ն շեշտեց, թէ հայ ժողովուրդը միշտ զօրակցած է պաղեստինեան դատին՝ զայն նկատելով արդարութեան դատ

Նոյեմբեր 28,2025 12:13

Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Պաղեստինի նորանշանակ դեսպան դոկտ. Մուհամմէտ Ալ-Ասաատի։

Դեսպանին առաջին այցելութիւնը ըլլալով` Նորին Սրբութիւնը անոր անհրաժեշտ բացատրութիւններ տուաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կառոյցին ու առաքելութեան մասին։ Հայրապետը շեշտեց, թէ հայ ժողովուրդը միշտ զօրակցած է պաղեստինեան դատին՝ զայն նկատելով արդարութեան դատ։ Ան նաեւ յայտնեց, որ պաղեստինեան տագնապին լուծումը պաղեստինեան անկախ պետութեան հաստատումն է, տեսակէտ մը, որ արդէն իսկ որդեգրուած է միջազգային համայնքին կողմէ։

Դեսպանը, իր կարգին, իր զօրակցութիւնը յայտնեց հայ ժողովուրդի դատին գծով եւ անդրադարձաւ հայ ու պաղեստինցի ժողովուրդներու պատմական բարեկամութեան` յիշելով, որ պաղեստինեան պետութեան ներկայ արտաքին գործոց նախարարը հայ է։

Հանդիպումէն ետք դեսպանը այցելեց Հայոց Ցեղասպանութեան նուիրուած Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռ եւ իր յարգանքը արտայայտեց Ցեղասպանութեան սրբացեալ նահատակներու յիշատակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930