«Փաստացի Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը։ Այո, այո, չեմ սխալվում՝ անխտիր բոլոր քաղաքական ուժերը։
Նայեք ընդդիմադիր մամուլը, նայեք ընդդիմադիր գործիչների էջերը։ Նրանք բոլորը մի մարդու պես խոսում են, որ եպիսկոպոսաց դասում կա այս խնդիրը, կա այն խնդիրը։ Էս մի եպիսկոպոսն այսպիսին է, այն մի եպիսկոպոսը՝ այնպիսին։ Այսինքն` եթե վակուումի մեջ կարդաս ընդդիմադիրներին՝ կստացվի, որ մի խայտառակ վիճակ է Եկեղեցում։
Ուղղակի խնդիրն այն է, որ ընդդիմությունը խոսում է միայն այն եպիսկոպոսների ու եկեղեցականների դեմ, որոնք ուղիղ տեքստով դատապարտել են բացահայտ պղծությունը։
Բա հարգելի ընդդիմադիրներ, սրանից ուղիղ երկու օր առաջ ասում էիք՝ Եկեղեցին իր ներսում պիտի խնդիրները լուծի, բա ներսից 10 եպիսկոպոս փորձում է լուծել, բա էդ ո՞նց եք միջամտում ներքին գործերին։
Կարդացեք նաև
Բա հարգելի ընդդիմադիրներ, այս ամբողջ ընթացքում ասում էիք Եկեղեցում խնդիր չկա, հիմա 10 եպիսկոպոսներին խայտառակ մեղադրանքներ եք հնչեցնում, բա ինչո՞ւ էիք դրա մասին լռում մինչև էն պահը, երբ վերջիններս խոսեցին բացահայտ պղծության դեմ։
Այսինքն հա՞շտ էիք այդ ամենի հետ։ Չէ, առանց հարցականի՝ դուք ձեր ասած ամեն ինչի հետ հաշտ էիք ու կշարունակեիք հաշտ մնալ, եթե եպիսկոպոսները բացահայտ պղծության դեմ չխոսեին։
Բայց նույնիսկ այս կոնտեքստով ողջունում եմ ընդդիմության կողմից Եկեղեցու բարենորոգման օրակարգին միանալը, փաստացի դուք արձանագրում եք, որ Եկեղեցում ահռելի խնդիրներ կան, իհարկե դեռևս խնդիրները տեսնում եք միայն պղծության դեմ խոսողների շարքերում և անտեսում պղծության պաշտպանների շարքերում, բայց սա էլ է ժամանակավոր»։
Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր


















































