Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս տարվա ընթացքում այնպես աշխատեիք, որ հնարավոր լիներ»․ Անահիտ Ավանեսյանն ու Աննա Գրիգորյանը լեզվակռիվ տվեցին

Նոյեմբեր 28,2025 12:17

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջարկում է պարտադիր ապահովագրական համակարգում՝ պետության կողմից հովանավորյալների կարգում ներառել ոչ թե 65+ տարիքի անձանց, ինչպես սահմանել է կառավարությունը, այլ՝ 63+ տարիքի անձանց։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդու է վերաբերվում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ հաշվարկները կատարվել են ըստ պետության հնարավորությունների եւ 400 հազար քաղաքացիների համար պետությունը պարտավորություն է վերցրել իր վրա։ Այս պահին սա է հնարավորությունը։

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսեց․ «Չորս տարվա ընթացքում այնպես աշխատեիք, որ հնարավոր լիներ»։ Անահիտ Ավանեսյանը հակադարձեց՝ ընդդիմադիր պատգամավորին առաջարկելով պաթետիկ հարցերով չապակողմնորոշել քաղաքացիներին։

Հիշեցնենք, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրում էր նաեւ առաջարկվող ծառայությունների ցանկը։ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ այն կհաստատվի եւ կհրապարակվի օրենքի գոյությունից հետո, բայց հուշեց՝ ընդդիմադիր պատգամավորները ունեին հնարավորություն նախագծի բոլոր փուլերում էլ դիմել եւ ծանոթանալ գործընթացին։ Նա հայտարարեց՝ փաթեթը գաղտնի չի պահվում, ինքն ամեն օր է խոսում այն մասին, թե ի՞նչ ծառայություններ են մտնում պարտադիր ապահովագրական համակարգի ցանկի մեջ, պարզապես այն դեռ նախագիծ է, հաստատված չէ, քննարկելի է եւ փոփոխման ենթակա։

Արմենուհի Կյուրեղյանը տարակուսեց․ «Եկել եք ԱԺ, պատգամավորներին առաջարկում եք մի բան՝ մոտավոր եւ ասում եք «կողմ» քվեարկեք, մեզ վստահեք, անենք»։ Ընդդիմադիրները առաջարկում են գոնե պատգամավորների համար ներկայացնել սահմանված գումարի շրջանակում առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի հասկանալի լինի թե ինչի՞ն պետք է մարդիկ քվեարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930