Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սայաթ – Նովայի պողոտայում՝ Սայաթ – Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ – Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի քաղաքապետարան


















































