Լրահոս
Օրվա լրահոսը

Հասակակցի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութը հասարակության պառակտման, հայի տեսակավորման արատավոր բարքերի արդյունք է, ինչի առաջնային պատասխանատուն ՀՀ օրվա իշխանությունն է. Րաֆֆի Ասլանյան

Նոյեմբեր 28,2025 13:34

Երեկվանից համացանցում տարածված տեսանյութն անչափահասների կողմից հասակակցի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հասարակության պառակտման, հայի տեսակավորման, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության սերմանման, ձևավորված արատավոր բարքերի արդյունք է, ինչի առաջնային պատասխանատուն ՀՀ օրվա իշխանությունն է, քանի որ իր հարատևությունը պատկերացնում է նման երևույթների մեջ։

Սերունդների այսպիսի դաստիարակությանը նաև նպաստում է հայրենասիրության պակասը, անհարկի ու չփոխադարձված խաղաղասիրական ձգտումներով հայի համար սեփական հայրենակցի ու ադրբեջանցու միջև տարբերություն չդնելու՝ քարոզվող մոտեցումը։

Այսպիսի դեպքերում շատ ավելի կարևոր է հոգեբանական կողմի բացահայտումը, քանի որ զուտ իրավական տեսանկյունից անչափահասների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարք է, գուցե նրանցից ոմանք դեռ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինեն, և առհասարակ՝ հետագա խիստ պատժի հեռանկարներ չկան, ուստի նրանց այդ գործողությունների, նման դաստիարակության համար հասարակական պարսավանքը պետք է կրեն նաև նրանց ծնողները։

Եվ սա բացառիկ երևույթ չէ, քանի որ ամեն օր ավագ դպրոցների, ԲՈՒՀ-երի բակերում կարելի է ականատես լինել այդպիսի տեսարանների:

Րաֆֆի Ասլանյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930