Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից պետք է դուրս գալ: Դաշինք՝ ընդդեմ ինքնաչեղարկման. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 28,2025 14:03

Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման

Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները (երեկվանից՝ ավելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թե ցուցակների, մանդատների, շեֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։ Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը և բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրվող սցենարները։

Այս դաշինքը չի պահանջում ո´չ ստորագրություն, ո´չ փող, ո´չ դրսի աջակցություն, ոչ «լիդերների» համաձայնություն։ Սա տասնյակ հազարավոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։

Մենք, որպես պետություն և որպես ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։

Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թույլ չտալն է։ Չգրված կարգախոսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։

Իմ խորին համոզմամբ (և վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում այլևս հնարավոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնվորեն խոսելն է։ Շատ բաներ, և առաջին հերթին՝ ներքին արժեքներ և համակեցության կանոններ, զրոյից պետք է մշակվեն։

Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնյակ հազարավոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լավ մասնագետներ, փայլուն հոգևորականներ, կարգին բանտարկվածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակություն։

Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից պետք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարավոր չէ ապրել։ Մեզ արդեն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատվությունն ու անասնականությունը որպես նորմալ կենսամիջավայր ընդունողները։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականությունն այլ է։

Ի վերջո, կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարյուրավոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջո՝ կա Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի և այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողության, կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ուներ, բայց ուներ գաղափարներ ու չդարձավ փողի գերին, կա փայլուն (հետապնդվող) հոգևորականության օրինակ։

Տասնյակ հազարավոր ընտանիքների միավորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժեքներ։ Սա է հաջողության, վերածննդի  պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պետք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պետք է ուժեղանալ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930