Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով. ԷՆ

Նոյեմբեր 28,2025 14:11

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294.4 մլրդ դրամով:

🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.7%-ով կամ 312.6 մլրդ դրամով:

🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 229.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211.5 մլրդ դրամի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930