Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում

Նոյեմբեր 28,2025 15:06

Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ։ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։

Հուշագրի միջոցով հայտարարվեց «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որն առաջին անգամ, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։

Եզակի ֆինանսական գործիքն արդեն գործում է «Gyurjyan Cascade» և «Firdus Prime Residence» քաղաքաշինական նախագծերում՝ շինարարության սկզբից մինչ շենքի ավարտական վկայականը և բնակարանի՝ գնորդին փոխանցումը։ Հիշատակված համալիրներում բնակարան ձեռք բերողների համար կատարված վճարների ապահովագրումն ամբողջությամբ անվճար է։


Ապահովագրական գործընկերն է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, իսկ բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն Մարկետում գործող A վարկանիշ ունեցող առաջատար ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր և միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով։

Հայաստանում «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի մեկնարկն ազդարարվեց եռակողմ հուշագրի կնքմամբ, որը ստորագրեցին ARTCOMPANY-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը, Argo Realty-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործդիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930