Եթե վարչապետի կողմից Մայր աթոռում դրածո լինի, սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, Հայաստանի քահանաների մեծ մասը նույնպես չի ենթարկվի նրա որոշումներին, այն թվում` ես: Այս մասին այսօր Մայր Աթոռում միաբանների ժողովից հետո լրագրողներին ասաց Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:
Նրա խոսքով՝ պատահական չէին Միքայել, Բագրատ եւ Մկրտիչ սրբազանների կալանքները, որովհետեւ հակաեկեղեցական պայքարում նրանք պատվար էին եկեղեցու համար. «Այստեղ կաթողիկոսի անձը չէ խնդիրը, եթե մեր ամենայն հայոց կաթողիկոսը լիներ Պետրոս առաքյալը, վարչապետը նույն հաջողությամբ ասելու էր՝ մատնության գիշերը Տիրոջը երեք անգամ ուրացար եւ էլի հակաեկեղեցական պայքար տաներ»:
Տեր Վրթանեսի խոսքով՝ այն հոգեւորականները, որոնք երկու ամիս առաջ իրենց կատարած հայտարարության դեմ այսօր այլ հայտարարություն են անում, խոսում է այն մասին, որ իրենց դեմ դրվել են ինչ-որ հարցեր, որոնցով եկեղեցում համատեղելի չեն եւ կարծում են՝ փրկօղակը վարչապետի փրփուրներն են. «Այս փաստերը իրենց դեմ օգտագործելուց հետո այդ կոմպրոմատները կդնի համացանցում: Շատերին կթվա՝ եկեղեցին ավելի վարկաբեկվեց»:
Նա նկատեց, որ Վեհափառ հայրապետը նախկինում ում ներել է, այսօր հայտնվել են վարչապետի կողքին:
Կարդացեք նաև
Իսկ ինչն է ներել, ըստ Տեր Վրթանեսի. «Վարչապետը բենթլիից էր, չէ՞, խոսում, ապօրինի հարստությունից…»:
Հաջորդ հարցին՝ Վեհափառն ինչու է պահել նման հոգեւորականների,Տեր Վրթանեսը պատասխանեց՝ որովհետեւ հոգեւորականների պակաս կա՝ ընդամենը 250 հոգեւորական ունենք այսօր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































