ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ասենք, պատկերացնում եք Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» ակումբը նամակ գրի «Ռեալ» Մադրիդին կամ «Բարսելոնային» ու ասի հունվարի 15-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պետք է ինձ հետ մրցես, մենք հետևողական ենք լինելու, որ համաձայնություն տաս «Սարագոսան» կարող է խաղալ «Ռեալի» հետ, բայց գավաթում, եթե որոշակի շեմեր հաղթահարի:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն, այսօր արձագանքելով Արման Թաթոյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված բանավեճի հրավերին, սարկազմով, ըստ էության, նշել է, որ դա նման է Իսպանիայի ֆուտբոլի երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» թիմի կողմից Մադրիդի «Ռեալի» հետ խաղալու ցանկություն ունենալուն։
Կարդացեք նաև
Այս մարդու մեծամտությանը նայե՛ք, բա որ դուք Մադրիդի «Ռեալ» եք, մեր հայրենիքն ինչո՞ւ է այս օրն ընկել։ Գոնե անկեղծ եղեք ու ընդունեք, որ դուք ընդամենը Բաքվի «Նեֆթչին» եք ու ոչ ավելին…


















































