Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պետք է կարգալույծ անել, եթե առանց Վեհափառի գիտության է հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու եկեղեցու ընդհանուր դիրքորոշման դեմ կարծիք ունի:
«Եվ ոչ միայն Կճոյանին, այլ ցանկացած մեկին, ով եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի: Բազմակարծություն չի կարող լինել եկեղեցու միության հարցում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանեսը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ նա hանրապետության համար մեկ ստախոսն է եւ երբ եպիսկոպոսներին ասում է ՝ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության համար, ընդգծում է իր վախկոտությունը. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այն մասին, որ նա վախկոտ է, եթե մեկին ասում է՝ դու համարձակ ես, ուրեմն նա լկտի պահվածք ունի։ Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է՝ վարկաբեկվում է։ Այսօր հավատացյալներից մեկն ինձ ասում է՝ Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի՝ շատ շնորհակալություն իրենից, որովհետև եթե ինքն ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներիս մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն։
Կարդացեք նաև
Այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք, եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց»:
Անդրադառնալով Արշակ սրբազանի հեռանալու պահանջին միացած եպիսկոպոսներին՝ Տեր Վրթանեսն ասաց. «Եթե Արշակ սրբազանն իմանա, որ իր վարքով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, իր եկեղեցասիրության վրա կասկած չունեմ, որ ցանկացած պահի դուրս գա եկեղեցուց չվնասելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































