ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հրապարակել էր 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհերի թիվը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,- գրել էր նա։
Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ձեզ վրա զարմանում եմ, երբ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են՝ 5000, 6000, 7000 զոհ, ձեզանից որեւիցե մեկը հարցում չի ուղարկում, չի հարցնում՝ բա ինչո՞ւ ես 1000 հայ տղա ավել սպանում, այ գործիչ։ Իսկ երբ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, եւ ինչ-որ մարդիկ ֆեյսբուքում փորձում են այդ թվի հետ վիճել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այսօր պատերազմի զոհերի անունները հրապարակված չեն, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Լսեք, դրանք անձնական տվյալներ են, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարակվի, բայց գիտեք ինչ՝ խնդիրը ոչ թե այն է, որ անուններ լինեն։ Ձեզ թվում է, որ եթե անուններ հրապարակվեց, այնտեղ ավել 1200 Պետրոս Պետրոսյանի անուն են հրապարակելո՞ւ։ Ես կոնկրետ թիվ եմ ասում՝ 3833, ՔԿ-ն թիվն ասում է, ես կրկնում եմ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































