Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Կճոյանի հետ մենք որեւիցե քաղաքական բանավեճի ու բանակցությունների մեջ չենք, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 28,2025 16:33

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մի խումբ եպիսկոպոսների հետ։ 

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է, որ օֆշորային սկանդալների մեջ հայտնված հոգեւորականը մասնակցի «եկեղեցու նորոգմանը», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականաբար չեմ տեսնում։ Թե ինքն ինչ մասնակցություն կունենա, թե ձեր նշած փաստերն ինչ հետեւանքներ կունենան, ես որեւէ բան չեմ բացառում։ Ի՞նչ եք առաջարկում, մարդը եկեղեցու գործող պաշտոնյա է։ Պարոն Կճոյանի հետ մենք որեւիցե քաղաքական բանավեճի, բանակցությունների մեջ չենք, ինքը գործող պաշտոնյա է, իր կարծիքին է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր եւ մնացածի գործողություները եւ հաջողություն եմ մաղթում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Խոսքը գնում է այն մասին, որ իրենց ներսում պրոցես է սկսվել, եւ այդ պրոցեսի հիմքերում դուք գիտեք, թե ինչ փաստաթուղթ է դրված։ Վարչապետը հանդիպել է, իրենց հետ քննարկել է այդ պրոցեսը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ պրոցես է սկսել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930