Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալ ու դժգոհել չլինի՝ կամ թույն ենք շնչում, կամ որոշումներ ենք կայացնում»․ Ալեն Սիմոնյանը՝ օդի աղտոտվածության մասին

Նոյեմբեր 28,2025 16:41

ԱԺ արտահերթ նիստում այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ օդի աղտոտվածության խնդրին։

«Մենք լուրջ խնդիր ունենք՝ խոսքը վերաբերում է օդի աղտոտվածությանը։ Եվ ամբողջ հանրապետությունով մեկ աղտոտվածության աստիճանը շատ բարձր է, Երեւանը իր դիրքի պատճառով ինչ-որ ձեւով արդեն ոնց որ կուտակային մաս լինի, Երեւանում էլ է նորման 3-4 անգամ բարձրացել։ Երեկ նաեւ վարչապետը հայտարարեց, որ խումբ է ստեղծվում, եւ զբաղվելու են այդ հարցով։ Ես կարծում եմ, որ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել, բոլորիս մեղքը կա կլիմայի ու էկոլոգիայի հետ կապված հարցերին։ Եվ ուզում եմ տեղեկացնել, որ զարմանալ, դժգոհել չլինի՝ մենք էս հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք։ Ես ենթադրում եմ, որ օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք ինչ-որ խմբերի կվերաբերեն։ Մենք պետք է որոշենք՝ կամ թույն ենք շնչում, տարբեր քաղցկեղային եւ մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կամ որոշումներ ենք կայացնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Սենց չի լինի, զգուշացնում եմ՝ օրենսդրական նախագծեր են լինելու։ Էն մեքենաները, որոնք հին են, աղտոտում են եւ էն կազմակերպությունները, որոնք շինարարություն են իրականացնում եւ չեն պահում կանոնները, ավազի հանքերը եւ անցած բոլոր այդ բաները շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930